15 հայ գերիներն արդեն Հայաստան են հասել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

15 հայ գերիներն արդեն Հայաստան են հասել



 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 15 հայ տղաները Կարմիր կամրջով Ադրբեջանից մտել են Վրաստան և Բագրատաշենի անցակետով հասել ՀՀ։ «15 րոպե առաջ նրանք հատել են Հայաստանի սահմանը և գտնվում են ՀՀ–ում։ Երկու օր առաջ հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի հետ, որն ասաց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանձնարարությամբ ինքն ունի առաքելություն այդ օրերի ընթացքում ինչ–որ ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում։ Ռիքերը նշեց եթե մենք պատրաստ ենք նման համագործակցության, ապա իրենք էլ պատրաստ են ներգրավվել այդ գործում»,–մանրամասներ ներկայացրեց Փաշինյանը։ Նրա խոսքով գործադրված ջանքերի, այդ թվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԵՄ գործընկերների գործուն ջանքերի շնորհիվ էլ 15 տղաները վերադարձան Հայաստան։