Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում




Հայ դիրքապահների և ռուս սահմանապահների ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Սյունիքի մարզի Տեղ գյուղի Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ: