Ադրբեջանի ՊՆ-ն թարմացրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանի ՊՆ-ն թարմացրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը




Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների թիվը, հայտնում է minval.az-ը:

Նախարարությունը հրապարակել է զոհված 2904 զինծառայողների լուսանկարները, անուն-ազգանունները, զինվորական կոչումների մասին տեղեկություններ:

Խոսքն այն զոհերի մասին է, որոնք հուղարակավորվել են մինչ հունիսի 14-ը: Հաղորդվել է նաև 10 անհետ կորածի մասին:

Ավելի վաղ երկրի ՊՆ-ն հաղորդել էր 2900 զոհի մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։