Հայտնի են Golden Boy մրցանակի հավակնորդները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են Golden Boy մրցանակի հավակնորդները




Իտալական Tuttosport պորտալը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր առաջադրված են Golden Boy մրցանակին, որը մրցաշրջանի ավարտին հանձնվում է լավագույն երիտասարդ խաղացողին:

Հայտնի ֆուտբոլիստներից ցուցակում ընդգրկված են Մեյսոն Գրինվուդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Էդուարդո Կամավինգան («Ռեն»), Բիլլի Գիլմորը («Չելսի»), Բուկայո Սական («Արսենալ»), Ջուդ Բելինգեմը և Ջիովանի Ռեյնան (երկուսն էլ ՝ Դորտմունդի «Բորուսիա»), Պեդրին («Բարսելոնա»), Ռոդրիգոն («Ռեալ») և ուրիշներ։

Ցուցակում ընդգրկված են նաև երկու ուկրաինացիներ ՝ «Շախտյորի» դարպասապահ Անատոլի Տրուբինը և «Դինամոյի» պաշտպան Իլյա Զաբարնին, ինչպես նաև վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան «Ռուբինից»։

Հարցման արդյունքում հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերին: 2020-ի վերջին Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ստացավ «Ոսկե տղա» մրցանակը: