«Գազպրոմ Արմենիան» պատասխանել է Փաշինյանի՝ «ժողովրդի դեմ աշխատելու» մեղադրանքին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Գազպրոմ Արմենիան» պատասխանել է Փաշինյանի՝ «ժողովրդի դեմ աշխատելու» մեղադրանքին



Փաշինյանը Վայոց ձորում սպառնացել էր «խմբերով, տրցակներով» դատել «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին։

Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատասխանել է վարչապետի պատշոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։

Այսօր ավելի վաղ Փաշինյանը, Վայոց ձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն իրականացնելիս, անդրադարձել էր տարածված լուրերին, թե «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներին «ստիպում են» քվեարկել ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին։

«Չհասկացա, «Գազպրոմ Արմենիան» կարա՞ Հայաստանի ժողովրդի, Հայաստանի կառավարության դեմ աշխատի։ Մտքներովդ չանցնի։ Կդատվեք հատ-հատ։ Էն, որ աշխատանքից կազատվեք, հարց չի։ Կդատվեք՝ խմբերով, տրցակներով», - ասել էր Փաշինյանը։

Ընկերությունը տարածել է հետևյալ հայտարարությունը․

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապաքաղաքական կառույց է և որևէ ձևով ներգրավված չէ նախընտրական գործընթացներում»։
Ավելի վաղ Փաշինյանը արտահայտվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» դեմ, վերջիններս նրա խոսքերի համար կդիմեն իրավապահներին։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։ Քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կավարտվի հունիսի 18-ին։