Շուշեցի կնոջ տունը զավթած թուրքը նրան տեսանյութեր է ուղարկում բնակարանից. երբ ընտրեք Նիկոլին, չմոռանաք՝ մի օր նման տեսանյութեր Վարդենիսի կամ Կապանի ձեր բնակարանից կարող եք ստանալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շուշեցի կնոջ տունը զավթած թուրքը նրան տեսանյութեր է ուղարկում բնակարանից. երբ ընտրեք Նիկոլին, չմոռանաք՝ մի օր նման տեսանյութեր Վարդենիսի կամ Կապանի ձեր բնակարանից կարող եք ստանալ




ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել, որը, պատգամավորի խոսքով, շուշեցի Նարինեին ուղարկել է Շուշիում Նարինեի բնակարանը զավթած թուրքը։

Պատգամավորը գրել է, որ Նարինեն երեխաների հետ Շուշին լքել է նոյեմբերի 1-ին, բայց ոչինչ չի վերցրել՝ ո՛չ իր, ո՛չ երեխաների իրերից։

«Նարինեն չի պատկերացրել, որ Նիկոլը Շուշին հանձնելու է։ Ասում է՝ գոնե երեխաներիս նկարները վերցնեի։
Այս նկարները եղել են Նարինեի IPad-ում։ Թուրքն ամեն օր Նարինեի messenger-ին էր ուղարկում Շուշիում Նարինեի տնից տեսանյութեր ու մի անգամ էլ հարցրել էր՝ «ես ձեզ ցա՞վ եմ պատճառում»։

Հունիսի 20-ին, երբ գնաք ընտրատեղամաս և ընտրեք Նիկոլին, հանկարծ չմոռանաք, որ մի օր էլ թուրքը Վարդենիսի կամ Կապանի ձեր բնակարանից ձեզ ամեն օր ահա այսպիսի տեսանյութ կարող է ուղարկել», - գրել է պատգամավորը։