Ռոնալդուն գերազանցել է Շևչենկոյի ռեկորդը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոնալդուն գերազանցել է Շևչենկոյի ռեկորդը




Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության մեջ ամենատարեց ֆուտբոլիստը, ով դուբլի հեղինակ է դարձել Եվրոպայի առաջնության խաղում:

Ռոնալդուն երկու գոլ խփեց Հունգարիայի դարպասը (3-0) 36 տարեկան 130 օրական հասակում։ Ըստ այդ ցուցանիշի՝ Ռոնալդուն գերազանցեց ուկրաինացի լեգենդար հարձակվող Անդրեյ Շևչենկոյի ռեկորդը, ով 2012-ին դուբլ էր ձևակերպել 35 տարեկան 256 օրական հասակում:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 11 գոլով դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն: