«Ամենամեծ ու նվիրական նպատակը այս տարի ընտանիք ստեղծելն է, պահն արդեն հասունացել է»․ Վարդան Բարսեղյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ամենամեծ ու նվիրական նպատակը այս տարի ընտանիք ստեղծելն է, պահն արդեն հասունացել է»․ Վարդան Բարսեղյան



Հաղորդավար,երգիչ Վարդան Բարսեղյանը օրերս նշեց իր ծննդյան 30 ամյակը։ 

Վարդանը պատմում է,որ ծննդյան շնորհավորանքներն ու անակնկալները սկվել են դեռ գիշերվանից աշխատավայրում,որտեղ աշխատանքային կոլեգաները իր համար պատրաստել էին անակնկալ։ 

Օրվա հոբելյարը ծննդյան օրն նախընտրել է անցկացնել ընտանիքի անդամների հետ տանը, որից հետո մեկնել է հայաստանյան գեղասեսիլ վայրերից մեկը՝ հանգստանալու։

Խոսելով երազանքներից ու նպատակներից Վարդանը նշեց, որ այս տարի դրանք շատ էին։ 
«Ամենամեծ ու նվիրական նպատակը այս տարի ընտանիք ստեղծելն է, որովհետև կարծում եմ, որ պահն արդեն հասունացել է»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Բարսեղյանը։

Մասնագիտական առումով ևս 30-ը կլինի խոստումնալից, քանի որ կան մի քանի նախագծեր, որոնք ըստ երգչի շուտով կդառնան արդեն իրականություն։ Նա նաև նշեց,որ նախորդ տարին իր ընտանիքի համար շատ բարդ ու դժվար տարի էր, բայց Աստծո կամոք ամեն ինչ մնաց անցյալում։ Խոսելով ստեղծագործական նորություններից՝ Վարդանը նշեց,որ կլինեն նորություններ արդեն աշնանը նոր երգի և տեսահոլովակի տեսքով։