Լրահոս

«Հայաստան» դաշինք՝ 28.7 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 25.2 տոկոս. «Գելլափ»-ը հարցումների արդյունքներ է հրապարակել



«Գելլափ»-ի հարցումների համաձայն հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խոհրդարանական ընտրություններին հարցվածների 51.1 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է։

Հարցին, թե որ կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու, քաղաքացիների պատասխանն ունեցել է հետևյալ տեսքը.

«Հայաստան» դաշինք 28.7 %

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 25.2 %

«Պատիվ ունեմ» դաշինք 10.8 %

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 5.4 %

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն 5.2%

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք 2.8 %

«Հանրապետություն» կուսակցություն 2.6 %

«Հայ ազգային կոնգրես» 1.5 %

Ըստ հարցման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բարձր ցուցանիշ ունի գյուղական համայնքներում՝ 32.9 տոկոս, և ամենանվազ ցուցանիշն ունի Երևանում՝ 16.4 տոկոս։

Հայելային պատկեր է «Հայաստան» դաշինքի մոտ։ Գյուղական համայնքներում 18 տոկոս ցուցանիշ ունի, իսկ Երևանում գրանցել է ամենաբարձր ցուցանիշը՝ 35 տոկոս։

«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես բարձր ցուցանիշ է գրանցել Երևանում, նվազ ցուցանիշ՝ գյուղական համայնքներում։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գյուղական համայնքներում ունի ավելի շատ ընտրողներ, քան՝ Երևանում և մարզային քաղաքներում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գյուղական համայնքերում ունի 2 տոկոս ցուցանիշ, 7.1 տոկոս՝ Երևանում։