«Հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումն այլընտրանք չեն ունենալու». Մարուքյանը քվեարկել է հանուն համերաշխության - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումն այլընտրանք չեն ունենալու». Մարուքյանը քվեարկել է հանուն համերաշխության




«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը քվեարկեց Երևանի թիվ 1/20 ընտրատեղամասում:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն համերաշխության:

«Մեծ հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումն այլընտրանք չեն ունենալու: Մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան մենք ենք պատկերացնում», - նշեց վարչապետի թեկնածուն:

Գնահատելով քարոզարշավը՝ Մարուքյանը նշեց, որ բառամթերքն էր շատ վատը, բարձր էր թե՛ ատելության, թե՛ բռնության քարոզչությունը.

«Բայց ակնկալիքները, որ եսիմ ինչեր կլինեն՝ լավ էր, ոչ չեղան: Այսօրվա ակնկալիքներն էլ չեն արդարանալու. ամբողջ օրը շատ հանգիստ է անցնելու»:

Նա նաև նկատեց, որ չի լինելու ուժ, որը կարող է ասել՝ հաղթել է միայնակ:Մարուքյանի խոսքով՝ գալու են այն գաղափարին, որ բոլորով պետք է նստեն մեկ սեղանի շուրջ և ձևավորեն ազգային համաձայնության կառավարություն:

Խոսելով ընտրակաշառքի մասին՝ ԼՀԿ ղեկավարն ընդգծեց.

«Որ ուժը ընտրակաշառք կբաժանի՝ Իլհամ Ալիև ուժ է, ընտրակաշառք վերցնողներն էլ՝ նույնը: Դա նշանակում է անարգել հերոսների հիշատակը»: