Այն մանդատը, որ ստացել է այս իշխանությունը, իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ․ Քոչարյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այն մանդատը, որ ստացել է այս իշխանությունը, իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ․ Քոչարյան


««Համոզված եմ, որ այն մանդատը, որ ստացել է այս իշխանությունը, իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ։ Մեր բոլոր հանդիպումները եղել են և ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները և ավելի հզոր էներգետիկայով, քան իշխանության բոլոր հավաքները։ Իմ տպավորությունն է, որ այստեղ աշխատեց մի գործոն, նախկին իշխանությունների վերադարձի գործոնը և էապես ուժեղացրեց գործոնը, որ երեք նախկին նախագահ ակտիվ մասնակցում են ընտրություններին։ Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր, չէինք հասցնում և հատկապես գյուղական վայրերում մենք քիչ հանդիպումներ ենք ունեցել գյուղական վայրերում։ Մեկ-երկու շաբաթ ավելի երկար քարոզարշավ ունենալու պայմաններում մենք կարող էինք փոխել այդ պատկերացումը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ սա «հեղափոխության» վերջին փամփուշտն էր, նրանք մտածում են, որ սա նոր մանդատ է իրենց համար, բայց սա ավելի շատ հակառակ մանդատն էր, հակառակ կողմից եկող։

Մանրամասն՝ տեսանյութում՝