Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ընտրությունների արդյունքները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ընտրությունների արդյունքները




Կրեմլը տեսնում է Նիկոլ Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը Հայաստանում կայացած ընտրություններում և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք Երևանից ստացված տեղեկատվությանը, մենք ողջունում ենք Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությունը, որ այս ընտրությունները կայացել են: Եվ, իհարկե, տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ»,- պատասխանել է Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում Մոսկվան Հայաստանում ընտրությունների արդյունքները:

Հայաստանը, ինչպես նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը, Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն է և նրա գործընկերը:

«Իհարկե, մենք կցանկանայինք, որ հայ ժողովրդի այս ընտրությունը օգներ հաղթահարել այն դժվարությունները, որոնք ներկայումս ապրում է երկիրը և դուրս գալ կայուն զարգացման ուղի, այդ թվում` եռակողմ համաձայնագրերի իրականացման միջոցով, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել են ուղղակիորեն Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ»,- հավելել է Պեսկովը: