Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցն արագ լուծվեց. ԱԽ քարտուղար
«Մայիսի 27-ից առաջ գերիների հարցը երկար ժամանակ չէր լուծվում: Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցն արագ լուծվեց: Լինելով պաշտոնյա՝ նա մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշետրի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, չունենք: Երբ հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց հարցն արագ լուծելու», - ասաց Գրիգորյանը:
Հարցին՝ ԱԳ նախկին նախարարը ստո՞ւմ էր՝ ԱԽ քարտուղար պատասխանեց, որ ոչ միայն ստում էր, այլև տորպեդահարում էր:
Գրիգորյանն ավելացրեց նաև.
«Նա ցանկություն չուներ ՀՀ անվտանգության հարցերը լուծելու, ավելի շատ քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծելու ցանկություն ուներ: Պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ»: