Ես շարունակում եմ մնալ հայ, հավատալ հայի քիչ, բայց իսկական ու որակով տեսակին. Արմինկա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ես շարունակում եմ մնալ հայ, հավատալ հայի քիչ, բայց իսկական ու որակով տեսակին. Արմինկա




ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.

«Էս համատարած քաոսի ու մղձավանջի մեջ մնում է միայն պինդ գրկել ու փայփայել մեր սիրելիներին ու հարազատներին:

Անգնահատելի զգացոցողություն է, երբ մտքերդ, հույզերդ, վախերդ ու երազանքներդ կիսում են համախոհ մարդիկ՝ընտանիքում, ընկերների շրջանում կամ,պարզապես, ծանոթ ու անծանոթ միջավայրում:

Ես շարունակում եմ մնալ ՀԱՅ, հավատալ հայի քիչ, բայց իսկական ու որակով տեսակին, հայի կամքին ու արժանապատվությանը:

Խավարամիտները ,ցավոք, գերիշխող մեծամասնություն են այսօր,բայց միշտ հիշել է պետք,որ ԼՈՒՅՍԸ հաղթում է խավարին»: