Վերահաշվարկ. «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացան 744-ով, «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության ձայները՝ 659-ով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վերահաշվարկ. «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացան 744-ով, «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության ձայները՝ 659-ով




Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվել են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներ: Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ: Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում)։
«Արդար Հայաստան» կուսակցություն -8

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն + 659

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -2

«Ազատություն» կուսակցություն 0

«Պատիվ ունեմ» դաշինք + 5

«Միասնական հայրենիք» կուսակցություն + 1

«Համահայկական ազգային պետականություն կուսակցություն» 0

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն -1

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն 0

«Հանրապետություն» կուսակցություն + 1

«Հայոց հայրենիք» կուսակցություն + 2

«Ազատ հայրենիք» դաշինք -10

«Բարգավաճ հայաստան» կուսակցություն + 5

«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» 0

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն + 1

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 0

«Շիրինյան- բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» + 52

«Ազգային օրակարգ» կուսակցություն -1

«Վերելք» կուսակցություն -19

«Ազատական» կուսակցություն -2

«Հայաստանի եվրոպական կուսակցություն» -1

«Հայաստան» դաշինք + 744

«Ազգային-ժողովրդավարական բեվեռ» համահայկական կուսակցություն -60

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն + 52