Պերուում երկրաշարժը խուճապ է առաջացրել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պերուում երկրաշարժը խուճապ է առաջացրել




Պերուում՝ կենտրոնական ափին, 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ABC News-ը:

Երկրաշարժը զգացվել է մայրաքաղաք Լիմայում: Քարերն ընկել են քաղաքի՝ Խաղաղ օվկիանոսի ափի ճանապարհի երթևեկելի հատվածում, լուրջ վնաս չի պատճառվել:

Լիմայի որոշ բնակիչներ խուճապահար փախել են իրենց տներից:

Պերուում հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում, երկիրը տեղակայված է Խաղաղ օվկիանոսի, այսպես կոչված, կրակի օղակում: