Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հնարավոր է տեղափոխվի MLS - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հնարավոր է տեղափոխվի MLS




Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը մոտ է թիմից հեռանալուն:

Մրցաշրջանի ավարտից հետո ղազախական մամուլն ակտիվորեն սկսեց գրել հայ ֆուտբոլիստի՝ այլ ակումբ հավանական տեղափոխության մասին:

Թեմայի վերաբերյալ ArmSport-ին մանրամասներ են հայտնի դարձել: 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում են ակտիվորեն հետաքրքրվել գերմանական «Վոլֆսբուրգն» ու Մոսկվայի «Սպարտակը»:

Մեր տեղեկությունների համաձայն՝ հայ ֆուտբոլիստը տարբերակ ունի նաև կարիերան MLS-ում շարունակելու, սակայն դեռ հայտնի չէ, թե որ ակումբի մասին է խոսքը: Ամենայն հավանականությամբ, Բարսեղյանն ընտրություն կկատարի MLS-ի թիմի և «Վոլֆսբուրգի» միջև:

Հիշեցնենք, որ Բարսեղյանը ղազախական թիմում է 2020 թվականից: