Լրահոս

Ադրբեջանցի զինվորները Գեղարքունիքի հատվածում սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին. Լրագրողներ առանց սահմանների




Ադրբեջանցի զինվորները Գեղարքունիքի հատվածում սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին։ Այդ մասին հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ թվիթերյան էջում:

«Գեղարքունիքում ադրբեջանցիները մահվան սպառնալիքներ են հնչեցրել՝ ուղղված տեղում աշխատող իսպանացի լրագրողներին, որոնք դիրքերի մասին նյութ էին պատրաստում», - նշված է գրառման մեջ:

Կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ նման անընդունելի արարքը: