Լրահոս

Մերի Մակարյանի ամուսինը, ով արգելել էր Մերիին դստեր լուսանկարը հրապարակել, չի տեսե՞լ, որ եղբայրը հրապարակել է երեխայի լուսանկարը


Հայկական շոու բիզնեսի շատ արտիստների մոտ, կարծես, ավանդույթ լինի, երեխա ունենալուց հետո երեխայի դեմքը ցույց չտալը: Փոխարենը բավարարվում են ոտիկներով, թաթիկներով կամ էլ օրինակ՝ մեջքից են նկարում: Շատերն անում են այն նպատակով, որպեսզի հայավարի ասած՝ աչքով չտան, ոմանք էլ փորձում են ինտրիգը պահել և այդպես իրենց էջում հավաքել հետևորդներ:

Մերի Մակարյանն էլ բացառություն չէ, առաջնեկի ծնվելուց հետո Մերին դեռևս ցույց չի տվել փոքրիկին ̀ պարզաբանելով, որ ամուսինը թույլ չի տալիս: Մենք երեկ ներկայացրինք Մերի Մակարյանի ամուսնու եղբորը և ինչն էր հետաքրքիր, որ վերջինս հրապարակել էր փոքրիկի լուսանկարը և այն առանց որևէ սմայլիկի էր: Մերին մեկնաբանություն էր գրել, իմ փոքրիկ արքայադուստրը: Հարց է առաջանում, Մերիի ամուսինը դե՞մ չէր այս հրապարակմանը: Եղբորը կարելի է, իսկ Մերիի՞ն՝ ոչ: