Tik.am-ի շնորհանդեսը և հայտնի հյուրերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Tik.am-ի շնորհանդեսը և հայտնի հյուրերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ




Նոր իրականություն մշակութային միջոցառումների տոմսերի վաճառքի ոլորտում. Tik.am

Պարսկահայ Ալֆրեդ եւ Դրո Աբեդիները եւ ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը հիմնադրել են նոր հարթակ՝ Tik.am, որը նոր իրականություն է մշակութային միջոցառումների տոմսերի վաճառքի ոլորտում: Յուրաքանչյուրը կարող է գրանցվել կայքում, ունենալ իր անձնական էջը, որի միջոցով տոմս գնելիս արդեն իսկ կունենա 500 դրամի բոնուս: Կարեւոր է նշել, որ տոմս կարելի է ձեռք բերել նաեւ առանց անձնական էջի, բայց գրանցված օգտատերերը նաեւ կուտակում են քեշբեք, որի միջոցով կարող են հետագայում ձեռք բերել ցանկացած միջոցառման տոմս առանց բացառությունների:

Այս հարթակում նաեւ հնարավոր կլինի գտնել տեղեկություն եւ հետաքրքիր հոդվածներ ներկայացված ֆիլմերում, թատրոններում, համերգներում ներգրավված դերասանների, երաժիշտների և այլ մարդկանց մասին:

Tik.am-ի շնորհանդեսին ներկաների համար բարձր տրամադրությունն ապահովեց «Կամի Ֆրենդս» խումբը, դե իսկ երեկոյի գլխավոր անակնկալը կենդանի լեգենդ Ձախ Հարութի ելույթն էր։