Մահացել է Վլադիմիր Մենշովը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է Վլադիմիր Մենշովը




82 տարեկանում կորոնավիրուսի հետեւանքներից մահացել է ռուս ռեժիսոր, դերասան եւ սցենարիստ Վլադիմիր Մենշովը, հայտնում է «Մոսֆիլմ» կինոկոնցերնի կայքը։

««Մոսֆիլմ» կինոկոնցերնն ու Վլադիմիր Մենշովի ընտանիքը վշտով հայտնում են, որ այսօր Վլադիմիր Վալենտինովիչը հեռացել է կյանքից։ Ռուս եւ խորհրդային նշանավոր կինոռեժիսորը, դերասանը, սցենարիստը, պրոդյուսերը, «Մոսֆիլմի» անդամը մահացել է կյանքի 82-րդ տարում կորոնավիրուսի հետեւանքներից»,- ասված է հաղորդագրության մեջ։

««Մոսֆիլմի» աշխատակազմը խորին ցավակցություն է հայտնել ռեժիսոր գործընկերներին, հարազատներին ու մտերիմներին։ «Մենք կորցրել ենք մեր թանկագին ընկերոջը, «Մոսֆիլմի» անդամի, որը հարազատ կինոստուդիային նվիրել է իր ստեղծագործական ամբողջ ուժն ու վառ տաղանդը, իսկապես ժողովրդական ռեժիսորի, որի հիանալի ֆիլմերը գիտեն ու սիրում են միլիոնավոր մարդիկ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռեժիսորի հրաժեշտի արարողության վայրի ու ժամանակի մասին հայտնի կդառնա ավելի ուշ։