ՀՀ զինված ուժերը չեն գնդակոծել Տավուշի սահմանի ադրբեջանական դիրքերը. ՊՆ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՀ զինված ուժերը չեն գնդակոծել Տավուշի սահմանի ադրբեջանական դիրքերը. ՊՆ




Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է տարածել։ ՀՀ ՊՆ–ն հերքում է։

 ՀՀ զինված ուժերը չեն գնդակոծել Տավուշի սահմանի ադրբեջանական դիրքերը։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` հերքելով ադրբեջանական կողմի տարածած լուրերը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հավաստիացնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունիսի 28–ին ապատեղեկատվություն է տարածեց` պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։