Դու այսօր կդառնաիր 27 տարեկան. փոքրիկ Մոնթեն այցելեց լեգենդ դարձած հոր՝ Հրազդանցի Թաթուլի շիրիմին․ SHAMSHYAN.com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դու այսօր կդառնաիր 27 տարեկան. փոքրիկ Մոնթեն այցելեց լեգենդ դարձած հոր՝ Հրազդանցի Թաթուլի շիրիմին․ SHAMSHYAN.com



SHAMSHYAN.com-ը գրում է․

Այսօր՝ հուլիսի 9-ին, Կոտաքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ հուշարձան-պանթեոնում հիշատակի արարողություն և խնկարկում տեղի ունեցավ լեգենդ դարձած հերոս Թաթուլ Հակոբյանի, Հրազդանցի Թաթուլ, Մոնթեի հետևորդ Թաթուլ անունը ստացած՝ Թաթուլ Հակոբյանի շիրիմին: 

 Հայաստանի և Արցախի Հանրապետութունների հերոս, լեգենդար Մոնթեի գաղափարներով տարված ու առաջնորդվող Թ. Հակոբյանը միշտ երազում էր ավարտին հասցնել մեծ հայի՝ Մոնթեի գործը: 

Ընկերների հետ, երբ սեղան էր նստում միշտ հիշում էր լեգենդի խոսքը. «Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք» ու նա շարունակում էր Մոնթե Մելքոնյանի գործը: 

Երբ 27 տարի առաջ Հակոբյանների ընտանիքում ծնվեց նա, ծնողները ի նշան երախտագիտուիթյան՝ նրան կոչեցին Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով ու դեռ մանկուց նրա հայրենասիրության, հայրենիք համար պատրաստ կյանքը տալու մասին բազմաթիվ պատմություններ էին շրջանառվում: 

Այսօր հրազդանցի հերոսի շիրիմին էին այցելել դպրոցականներ, հարազատներ, բարեկամներ ու ընկերներ, այդ թվում՝ զինակից: 

Խորհրդանշական տորթը լեգենդ դարձած հերոսի շիրիմին դրեց նրա որդին՝ Մոնթեն, ում անունը ի պատիվ Մոնթե Մելքոնյանի ծնողները որդուն էին տվել, այնուհետև փոքրիկ Մոնթեի ձեռքով երկինք բաց թողնվեց 27 փուչիկ:


Լուսանկարը և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի