Լրահոս

Եթե Մագան հաշվել իմանար, կհասկանար, որ ես 2 տարի հետո իր պապիկի տարիքին չեմ կարող լինել, նա պրիմիտիվ գիտելիքներ չունի. Սուրեն Շահվերդյանը՝ բլոգեր Մագայի խայտառակվելու մասին




Starnews.am-ը գրում է.

«Ծաղրանքի իմաստ և նպատակ չի եղել, ուղղակի իմ ցավն այն է, որ մեր իրականության մեջ ու աշխարհում տենդենց կա, որ որքան անգրագետ, անհեթեթ ու պրիմիտիվ է մարդ լինում Տիկտոկի հարթակում, այնքան ավելի շատ հետևորդներ է ունենում: Ես ցավում եմ, որ կրթությունը մեր երկրում այն որակի է, որ երիտասարդներից շատերը շատ լուրջ խնդիր ունեն կրթված լինելու: Տարիներ շարունակ որքան ավելի երիտասարդների հետ եմ շփվում, ովքեր համացանցի միջոցով այս կամ այն կերպ հայտնի են դարձել, հասկանում եմ, որ մեր երկրում լուրջ խնդիր ունենք կրթության հետ: Երկու ծայրահեղություն կա, հանդիպում եմ երիտասարդների, ովքեր լուրջ կրթություն են ստանում, ովքեր հաճախ չեն էլ երևում, մյուս ծայրահեղությունն էլ մարդիկ են, ովքեր ոչինչ չգիտեն և հպարտանում են դրանով, ցավը սա է,-այս մասին Սուրեն Շահվերդյանն ասաց Starnews-ի հետ զրույցում՝ անդրադառնալով բլոգեր Մագա Հարությունյանի մտքերին, որոնց համաձայն՝ Սուրենը «Քաղցած սպասում են» հաղորդման ժամանակ իրեն միտումնավոր ծաղրել է, սակայն ինքը դաստիարակությունից ելնելով՝ չի պատասխանել նրան:

Ըստ Սուրեն Շահվերդյանի՝ Մագան ոչ թե ծաղրում էր, այլ վստահաբար չգիտեր, թե ինչ պետք է պատասխանի.

«Եթե Մագան հաշվել իմանար, կհասնար, որ ես երկու տարի հետո իր պապիկի տարիքին չեմ կարող լինել, ևս մեկ անգամ ապացուցում է, որ մաթեմատիկական ունակությունների «թռիչքը»: Եվս մեկ ապացույց, որ նա պրիմիտիվ հաշվել չգիտի: Հաղորդման պարզ երևաց նրա գիտելիքները: Նրա գործունեությունը վտանգավոր է երիտասարդների համար, քանի որ նա շատ դեռահասների համար օրինակ է: Շատ բլոգերներ, լինելով անհեթեթ և տգետմ վտանգ են ներկայացնում, քանի որ լուրջ քանակի հետևորդներ ունեն: Ի դեպ, հաղորդման մեջ Մագան ասում է, որ Աստված չանի իր հետևորդները պակասեն, ինձ համար ցանկալի է, որ այդպես լինի, քանի որ երիտասարդների խորհուրդ կտամ հետևել լուրջ մարդկանց, գրագետ մարդկանց, ովքեր կարող են օգուտ տալ հասարակությանը: Մագան վատ օրինակ է ծառայում: Մեր ցավը և դժբախտությունը գալիս է տգիտությունից, տգետների մի մեծ խումբ հայտնվել է մեր իշխանության մեջ, որոշում կայացնողների մեջ շատ են նրանք, մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ չեն: Ինչ վերաբերում է Մագային, նա պրիմիտիվ գիտելիքներ չունի, դա ակնհայտ է, մի բան էլ հպարտանում է դրանով»:

Սուրեն Շահվերդյանն անդրադարձավ նաև Մագայի այն ձևակերպմանը, որ հեռուստաընկերության մարդիկ մրցման մեջ են բլոգերների հետ:

«Հուսամ, որ ասածց մեծամիտ չի ընկալվի, սակայն հայերի մեջ ամեն գոնե 5-րդ կամ 7-րդ ինձ ճանաչում է, իսկ Մագային՝ դժվար թե: Բնականաբար, նրա մասնակցությամբ թողարկումը քննարկվել է, քանի որ սկանդալային դրվագներ կային, կարծում եմ, որ Մագան դրա կարիքն ունի: Նա ճանաչելիություն ունի իր նմանների մոտ, ովքեր կարող են հետևել տիկտոկային անհեթեթությանը: Ինձ թվում իմ կյանքի ձեռքբերումները և տարիների գործունեությունը ոչ միայն հեռուստատեսությունում, այլև թատրոնում, շատ ավելի լուրջ մարդկանց կողմից է ընդունելի և սիրելի: Չէի մեկնաբանի Մագայի մտքերը, քանի որ նրա գործունեությունը վտանգ է մեր պատանիների համար, պատրաստ եմ Մագայի հետ մասնակցել որևէ ինտելեկտուալ հաղորդման, որտեղ կարող ենք ստուգել մեր IQ-ները»: