Սիրում եմ աղջիկների «կպցնել». Լիա Զախարյանը չի իմացել, որ իր խոսքը եթեր է գնալու - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրում եմ աղջիկների «կպցնել». Լիա Զախարյանը չի իմացել, որ իր խոսքը եթեր է գնալու




Վերջին շրջանում հաճախ կարելի է համացանցում հանդիպել դերասանուհի Լիա Զախարյանի հարցազրույցներին, որոնցում նա խոսում է իր ծանր մանկության ու դժվար օրերի մասին: Լիայի հայրը նրանց լքել էր, եր նա դեռ փոքր էր, իսկ զինվորական մայրն աշխատանքի պատճառով չէր հասցնում դստերը բավական ժամանակ տրամադրել: Լիային, կարելի է ասել՝ մեծացրել է տատիկը:

Դերասանուհին երբևէ չի խուսափել այս թեմայի մասին խոսելուց, ավելին՝ երբեմն այնքան է անկեղծանում, որ եթերում չի կարողանում զսպել իր արցունքները: Սակայն այս թեման դերսանուհին այնքան է արծարծում, որ տպավորություն է, որ այն դարձել է պարզապես PR միջոց: Սակայն Starnews-ի աչքով է ընկել դեռևս նախորդ տարի Լիայի տված հարցազրույցներից մեկը, որում դերասանուհուն բացահայտում ենք բոլորովին այլ տեսանկյունից:

Պարզվում է, որ Լիան իր վատ սովորություններից մեկը համարում է այն, որ սիրում է աղջիկներին «կպցնել»: «Ես սիրում եմ գայթակղել մարդկանց, տղաներին այսպես թե այնպես կպցնում եմ, չեմ ասում՝ ընկերություն անեմ, սիրում եմ ինձ այնպես դրսևորել, որ նրա աչքին ու ականջին հաճելի լինեմ: Հիմա դա նաև օգտագործում եմ աղջիկների վրա: Ես ունեմ գայթակղելու սովորություն, ու դա սեռ չի ճանաչում: Այդտեղ որևէ հետին միտք չկա, միայն շփում »,-հաղորդման ընթացքում ասում է Լիան՝ պատմելով նաև դեպք, թե ինչպես է լողվազանում ծանոթացել մի աղջկա հետ և երեկոյան նրա հետ պայմանավորվել հանդիպել:

Վերջում Լիան հաղորդավարին ծիծաղելով խնդրում է նաև մոնտաժել այդ հատվածը: