Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 12-ից 18-ը




ԽՈՅԵՐ

Դժվարությամբ կկարողանաք ձեզ զսպել, որպեսզի մի լավ չքննադատեք սիրելիին։ Սակայն, արժե՞ դա անել։ Ձեր զուգընկերը դժվար թե կարողանա իրեն դիվանագիտորեն դրսեւորել՝ սպասվելիք վեճը կանխելու համար։ Այնպես որ, եթե պատրաստ չեք ձեր ռոմանտիկ երեկոն նվիրել հարաբերություններ պարզելուն, պետք է հետեւեք ձեր արտահայտություններին, ժեստերին եւ նույնիսկ հայացքին։

ՑԼԵՐ

Դուք չեք վախենա բազմազանությունից, եւ ձեր քայլերը անհետեւողական եւ անկանխատեսելի կլինեն։ Աստղերը ձեզ հուշում են փախչել առօրյա ձանձրույթից՝ գործելով ամենաանսովոր եւ խենթ արարքները։ Եթե ռոմանտիկ ծանոթության եւ սիրո սպասելիք ունեք, պետք է հիշեք, որ փորձարկումների շաբաթ է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելիի հետ շփվելիս կարող եք ավելորդ բաներ ասել, եւ պետք չէ ակնկալել, որ դա զուգընկերը փոխըմբռնումով կընդունի: Խոսք՝ խոսքի հետեւից, եւ վեճն անխուսափելի է: Որպեսզի այնպիսի քայլեր չանեք, որոնց մասին հետո կզղջաք, պետք է աշխատեք կառավարել ձեզ, իսկ ավելի լավ է նախաձեռնությունը հանձնեք սիրելիին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս փորձել հասկանալ ձեր սիրային հարաբերությունները եւ պարզել, թե ուր են դրանք տանում: Եթե ձեզ թվում է, որ դուք եւ ձեր սիրելին կանգնել եք ճանապարհի կեսին, ապա պետք է անկեղծորեն խոսեք սիրելիի հետ ու միասին որոշեք, թե ինչպես առաջ գնաք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք պետք է զգույշ լինեք թե ձեր, թե ուրիշների զգացմունքների հետ: Պետք չէ մոռանալ, որ սիրախաղերը նման են կրակի հետ խաղալուն՝ կարող եք այրվել: Բայց չարժե նաեւ անտաբերության դիմակ հագնել: Այնպես որ, միակ ելքը՝ կոմպրոմիսի գնալն է՝ մի թեթեւ սիրախաղ թույլ տալով:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը ձեզ սիրով եւ սիրախաղով լի շաբաթ են խոստանում: Պետք չէ վախենալ ցույց տալ ձեր ողջ սեքսուալությունը: Դուք կարող եք խաղալ, տուրք տալ ձեր զգացմունքներին, լինել վառ եւ անկանխատեսելի: Իսկ եթե դուք դեռ միայնակ եք, ապա հրաշալի ժամանակ է նոր ծանոթի հետ բարձր մակարդակի շփում ունենալու համար:

ԿՇԵՌՔՆԵՐ

Պետք է զբաղվեք սիրելիի հետ շփվման մեջ լարվածությունը վերացնելու գործով: Միգուցե նա վախենում է, որ ձեր հարաբերությունները շատ հեռուն կգնան, կամ հոգնել է, չի զգում իրեն իր ափսեի մեջ: Իրավիճակը մեղմելու համար աշխատեք նրա հետ զրուցել այն թեմաներից, որոնք նրան հետաքրքրում են:

ԿԱՐԻՃՆԵՐ

Աստղերը ձեզ խոստանում են ռոմանտիկ ծանոթություն՝ հետաքրքրիր անձնավորության հետ: Դա կարող է լինել յուրահատուկ անձնավորություն, որը նման չի լինի նրանց, ում հետ դուք սովոր եք շփվել եւ որոնք ձեզ շրջապատում են: Միգուցե նա տարօրինակ հայացնքեր կունենա կյանքի վերաբերյալ, սակայն ձեզ նրա հետ ուրախ եւ հետաքրքիր կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ կայցելեն ամենաբուռն զգացմունքները: Կարեւոր է կարողանալ դրանք զսպելը, այլապես դրանք կարող են դրդել այնպիսի արարքներ, որոնց մասին հետո կզղջաք: Չնայած, հակառակ սեռի հետ խենթ խաղերը չեն խանգարի այսօր:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սիրային հարցերում վերջապես կնկատեք ձեր գործադրած ջանքերի արդյունքները: Դուք ճիշտ ուղղությամբ էիք աշխատում, եւ արդեն այսօր սիրելիի հետ հարաբերություններում առաջընթաց կնկատեք: Կարեւոր է թեւաթափ չլինել եւ շարունակել գործել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Մթնոլորտը ձեր շուրջ պարզապես լցված կլինի էմոցիաներով: Ձեր աչքերում կայծակներ կորոտան, ընդ որում՝ կախված հանգամանքներից, դրանք կարող են լինել ինչպես սիրո, այնպես էլ ատելության: Որպեսզի չվախեցնեք ձեր բոլոր երկրպագուներին, պետք է աշխատեք զսպել ձեր բացասական զգացմուքները:

ՁԿՆԵՐ

Բազմազանության համար այս շաբաթ ճակատագիրը ձեզ համար անակնկալներ է պատրաստել, որոնք կներխուժեն ձեր կյանք, երբ դուք ամենից քիչ եք դրանց սպասում: Հնարավոր է՝ սերը խոցի ձեզ կայծակի նման: Իսկ միգուցե դուք ցանկանաք ինչ-որ բան փոխել ձեր հարաբերություններում: