Ի՞նչ պետք է իմանա ցանկացած աղջիկ կամ տղա «Առաջին գիշերվա» մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ի՞նչ պետք է իմանա ցանկացած աղջիկ կամ տղա «Առաջին գիշերվա» մասին




Նույնիսկ սեռական կյանքում անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է սիրահարների կյանքում: Այն պայմանները, որոնք ցանկալի է կատարել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, բայց դրանց մասին պետք է վաղօրոք մտածել:
 
Հարկ է հիշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղամարդկանց վերաբերմունքից: Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ: Նրանց դուր են գալիս գրկախառնությունները, համբույրները, գուրգուրանքները և քնքուշ խոսքերը, բայց առաջիկա սեռական հարաբերությունն ընկալվում է վախով: Երիտասարդների համառությունը, աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, իսկ երբեմն էլ բռնությունը կարող են նրան հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով ընտանեկան հետագա կայունությունը: Պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ: