Հայտնիներ, ովքեր աշխատել են որպես մատուցող. նրանք գումար չեն ունեցել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնիներ, ովքեր աշխատել են որպես մատուցող. նրանք գումար չեն ունեցել




Ռաֆայել Երանոսյան

Ռաֆայել Երանոսյանը չի թաքցնում, որ մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ ֆինանսական խնդիրներ են եղել: Նա Արմավիրի մարզից էր, տարատեսակ աշխատանքներ է կատարել, որպեսզի կարողանա հոգալ իր ծախսերը: «Երբեք չեմ ամաչել, եղել է` ապրանքներ եմ դատարկել և հարսանիքներում մատուցող աշխատել»,-նշել է Ռաֆայելը:

Անելյա Գուբրյան

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը 15 տարեկանում աշխատել է որպես մատուցողուհի: Այդ շրջանի մասին Անելյան նշում է, որ դա արել է առանց հարկադրանքի, քանի որ ծնողները ֆինանսական խնդիրներ չունեին: «Սկսեցի աշխատել ծնողներիս ընկերներից մեկի ռեստորանում՝ որպես մատուցողուհի: Այնպիսի տեղում էի աշխատում, որ ինչ-որ չափով վերահսկողության ներքո լինեմ, որովհետև, ամեն դեպքում, 15 տարեկան էի: Տարիքս չէր երևում, գործընկերներս հաճախ էին կատակում, որ երբեմն մոռանում են՝ քանի տարեկան եմ: Ընտրեցի մատուցողի աշխատանքը, որովհետև այդ տարիքում այլ աշխատանք գտնելը բարդ էր, նաև այդ տարիքում կար անչափահասների աշխատելու որոշակի ժամանակահատված, որը խախտել չէր թույլատրվում»,-նշել է Անելյան:

Սարգիս Գրիգորյան

Սարգիս Գրիգորյանը բազմիցս նշել է, որ մեծացել է աղքատ ընտանիքում, վաղ տարիքից ստիպված է եղել աշխատել, իսկ Մանոյի հետ ամուսնանալիս էլ ռեստորան է մտել, ինչպես ինքն է նշում՝ գրպանում 1000 դրամ ունենալով: Սարգսի խոստովանությամբ՝ հույսը հյուրերն էին, որոնց տված գումարով էլ պետք է հոգար հարսանիքի ծախսերը: Նախքան Մանոյին հանդիպելն էլ տարբեր աշխատանքներ էր կատարել, այդ թվում՝ մատուցող էր եղել, սակայն իրեն «մուննաթով» տված պատասխանի պատճառով լքել էր աշխատավայրը:

Արփինե Բեկջանյան

Երգչուհի Արփինե Բեկջանյանը արդեն երեք տարուց ավել է, ինչ ապրում է ԱՄՆ-ում: Արփինեն այնտեղ շատ դժվար օրեր է ունեցել, այդ թվում՝ գումար չի ունեցել և կատարել է տարատեսակ, ոչ մասնագիտական աշխատանքներ: Արփինե Բեկջանյանը խոստովանել է, որ ստիպված է եղել աշխատել որպես մատուցող, աման լվացող… 90-ականների աստղը, սակայն չի մանրամասնել, թե ներկայումս ինչով է զբաղվում:

Ավետ Բարսեղյան

Ավետ Բարսեղյանի կյանքում բարդ շրջաններ եղել են: Երբ երիտասարդ էր, ապրում էր մեկսենյականոց բնակարանում, դուրս էր մնացել հաղորդավարների համար նախատեսված ստուդիայից, քանի որ չուներ 20 դոլար՝ ուսման համար վճարելու համար: Ավետն այդ շրջանում աշխատել էր որպես վաճառող և մատուցող:

Սրբուհի Ավանեսյան

Մոդել, դերասանուհի Սրբուհի Ավանեսյանի խոսքով՝ առաջին աշխատանքը 14 տարեկանում է արել, մանկական սրճարաններից մեկում աշխատել է որպես մատուցողուհի: «Սկսեցի աշխատել ամառային արձակուրդներին, իսկ հետո առավոտյան դպրոց էի հաճախում, օրվա երկրորդ կեսին՝ աշխատանքի: Այդ տարիքից որոշեցի աշխատել, որովհետև մենք տուն էինք գնել, ուզում էի մայրիկիս օգնել տան վերանորոգման հարցում: Սրճարանի ամենափոքր աշխատողն էի, բայց այնքան լավ էի աշխատում, որ առաջարկեցին մենեջեր դառնալ: Չհամաձայնեցի, որովհետև ինձնից ավելի մեծ աշխատողներ կային, ես ամենափոքրն էի, նորմալ չէր լինի: Մայրս դեմ չէր, որ աշխատեի, նույնիսկ կողմ էր, իրեն լավ էր զգում, որ այդ տարիքում մտածում եմ իրեն օգնելու մասին»,- հարցազրույցներից մեկում ասել էր նա: Մատուցողուհի աշխատելուց հետո 16 տարեկանից տարբեր սուպերմարկետներում ակցիաներ է իրականացրել: