Երեքգլխանի երեխա է ծնվել Հնդկաստանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երեքգլխանի երեխա է ծնվել Հնդկաստանում




Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում հազվագյուտ արատով՝ երեք գլխով երեխա է ծնվել: Շատ ուխտավորներ անսովոր նորածնին «Աստծո մարմնացում» են հայտարարել, հայտնում է DailyStar-ը:

Երկու լրացուցիչ գլուխները գտնվում են նորածնի «նորմալ» գլխի հետեւի մասում եւ ծածկված են մազերով:

Նորածին երեխայի ընտանիքը տառապում է բազմաթիվ ուխտավորների այցելություններից, որոնք երեխային Աստծո մարմնացումն են համարում Երկրի վրա:


Մայրն ու երեխան իրենց լավ են զգում, նրանք դուրս են գրվել հիվանդանոցից:

Ավելի վաղ Հնդկաստանի Օդիշա նահանգի Կանի գյուղի բնակիչը երկու գլխով եւ երեք ձեռքերով երեխա էր լույս աշխարհ բերել: