Լրահոս

Երասխը՝ ադրբեջանցիների թիրախում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 
Արարատի մարզի Երասխ գյուղում անհանգիստ է: Ադրբեջանական զինուժն անընդհատ կրակում է գյուղի ուղղությամբ:

«Կրակոցներն էնքան մոտիկ է լսվում, որ բալկոնում կանգնած տպավորություն է, ոնց որ էս շենքի հետեւից է կրակոցները գալիս: Երեկվա դրությամբ շատ ահավոր էին կրակում, ոնց որ էդ շենքերն էլ էր տարբեր, ու երկար տեւեց: Էսօր 15 րոպե կրակում էին, հետո հանգիստ, հետո էլի մի 30 րոպեով ու էլի դադարում էր: Ես վստահ չեմ,որ պատերազմը սկսվի` մենք տեր ունենք, մենք պաշտպանված ենք, ես դաժե վստահ չեմ, որ մենք զենք ունենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Երասխի բնակչուհի Սվետլանա Գրիգորյանը:

Նրա կարծիքով` կրակոցների պատճառը Ադրբեջանի համար դեպի Նախիջեւան ճանապարհ ապահովելու գործընթացի սկիզբն է, ընտրություններից հետո են կրակոցները սկսվել:

«Արցախը հանձնվեց, ես ամենավատին եմ սպասում, էն որ ասում է մենք մնալու ենք անհայրենիք, դրան սպասում եմ: Հայը ո՞նց կարա հավատա, որ իր դարավոր թշնամին, օրերից մի օր բարեկամություն կանենք իր հետ, տենց ոնց կլինի: Իրականությունն է մեր` կամ պիտի մեռնենք մեր հողում, կամ պիտի լինենք քոչվոր ցեղ»,-ասում է Սվետլանան:

Երասխի մեկ այլ բնակչուհի էլ ասում է, որ կրակոցներից չեն վախենում ու գյուղը չեն լքելու. «Կմեռնենք, ստե կմեռնենք, մեր հողնա, ուր էթանք, խի Երեւան ապահովա՞»: