Ի՞նչ է պետք անել պատվաստվելու համար. ԱՆ ուղեցույցը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ի՞նչ է պետք անել պատվաստվելու համար. ԱՆ ուղեցույցը



COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94560, երկրորդ դեղաչափ` 36520։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Նախարարությունից հիշեցնում են, որ AstraZeneka-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Պատվաստվելու համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել։

Պատվաստվել կարող են նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են: