ՀՀ Նախագահն Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու առաջարկ է ստացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՀ Նախագահն Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու առաջարկ է ստացել




ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանից առաջարկ է ստացել Արշակ Կարապետյանին ազատելու ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, Aysor.am-ին ասացին ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը վարչապետի պաշտոնակատարից ստացել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու առաջարկը։

Կարապետյանն ապրիլի 13-ին էր նշանակվել ԳՇ պետի առաջին տեղակալ։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։