Հայտնի է, թե ովքեր են Օլիմպիական խաղերի բացմանը լինելու Հայաստանի դրոշակակիրները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է, թե ովքեր են Օլիմպիական խաղերի բացմանը լինելու Հայաստանի դրոշակակիրները




Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրները կլինեն լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

ՄՕԿ-ի և Տոկիո-2020-ի կազմկոմիտեի համատեղ որոշմամբ, պատվիրակությունները կունենան մեկական մարզիկ և մարզուհի դրոշակակիրներ: Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում: