Ոստիկանությունը՝ ուժեղացված ստուգումների մասին. iravaban.net - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ոստիկանությունը՝ ուժեղացված ստուգումների մասին. iravaban.net




Իրավաբան․net-ը գրում է.

Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր գրառումներ են կատարում, որ ոստիկանությունը կանգնեցնում է մարզերից Երևան եկող մեքենաներն ու խուզարկություն իրականացնում։ Նշվում է նաև, որ Երևան-Էջմիածին-«Զվարթնոց» օդանավակայան ճանապարհահատվածում ևս բազմաթիվ ոստիկաններ կան, որոնք խուզարկություն են իրականացնում, ինչի հետևանքով փողոցներում խցանումներ են առաջացել։

Իրավաբան․net-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ՝ պարզելու ինչո՞վ է պայմանավորված սա։ Վերջինս հայտնեց, որ օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ծառայություն է իրականացվում։

Հարցին, թե Ազգային անվտանգության ծառայության հետ է իրականացվու՞մ ծառայությունը, Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ կարող է պատասխանել միայն ոստիկանության անունից։

Նա նաև հավելեց, որ ծառայությունն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում։

Նյութի աղբյուրը այստեղ: