Փաշինյանը խոստացավ՝ զերծ են մնալու ատելության ու բռնության խոսքից. պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Փաշինյանը խոստացավ՝ զերծ են մնալու ատելության ու բռնության խոսքից. պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ




Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին հայտարարեց, թե Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ մի շարք կարևոր շեշտադրումներ է արել:

Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձավ ատելության խոսքին վերաբերող հատվածին:

Ըստ ՍԴ-ի՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն, ամրապնդելուն:

«Ուզում եմ ասել հետևյալը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության ու բարեկեցության», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ իրենք վճռական են ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու գործում ու պատրաստ են համագործակցության ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: