Տոկիո-2020. Կորյուն Սողոմոնյան. Երիտասարդ չեմպիոնի վերադարձը՝ օլիմպիական երազանքի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տոկիո-2020. Կորյուն Սողոմոնյան. Երիտասարդ չեմպիոնի վերադարձը՝ օլիմպիական երազանքի համար




Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերում վաղը պայքարի մեջ կմտնի բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:

«Հայկական ժամանակը» ներկայացնում է հայ բռնցքամարտիկին:

Մարզիկի մասին

Կորյուն Սողոմոնյանը 2000-ականների վերջում հայ ամենահեռանակարային բռնցքամարտիկն էր համարվում: 2009թ.-ին Երևանում տեղի ունեցավ երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Սողոմոնյանը դարձավ չեմպիոն: Մեկ տարի անց նվաճեց արդեն Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի կոչումը: Բայց մեծահասակաների ասպարեզում Սողոմոնյանի մուտքը չէր ստացվում: Երբեմն մրցավարները, երբեմն ինքը՝ իր սխալների պատճառով թույլ չէին տալիս լուրջ նվաճումներ ունենալ: Աստիճանաբար իր քաշային կարգում Հայաստանում նոր առաջատարներ հայտնվեցին, և Սողոմոնյանը թողեց սպորտը: Վերադարձավ 2019թ.-ին՝ միանալով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Հովհաննես Հովսեփյանի հիմնած ազգային ֆեդերացիային:

Ճանապարհը դեպի Տոկիո

Երբ հայտնի դարձավ, որ օլիմպիական խաղերի ուղեգրերը խաղարկելու է ոչ թե բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ աշխարհի առաջնության միջոցով, այլ ՄՕԿ-ը՝ միջազգային մրցաշարերի միջոցով, ՀԱՕԿ-ը ընտրական մրցաշար կազմակերպեց: 52 կգ քաշային կարգում Սողոմոնյանը ֆավորիտներից մեկն էր, բայց նրա հիմնական մրցակիցներից էր գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, որը աշխարհում լավագույններից էր 49 կգ քաշային կարգում: Քանի որ Հովհաննիսյանի քաշային կարգն օլիմպիական չէր, նա բարձրացավ մեկ քաշ վերև, բայց բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարում պարտվեց կիսաեզրափակչում մեկ այլ բռնցքամարտիկի: Սողոմոնյանը հաղթեց մրցաշարը և իրավուքն ստացավ մասնակցել Լոնդոնի որակավորման միջազգային մրցաշարին: Վիճակահանությունը բարեհաճ գտնվեց հայ բռնցքամարտիկի հանդեպ: Նա պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և միայն մեկ հաղթանակ տանելով դուրս եկավ քառորդ եզրափակիչ ու օլիմպիական ուղեգիր նվաճեց 2020թ.-ի մարտին՝ դեռ մինչև այդ մրցաշարի հետաձգվելը կորոնավիրուսի պատճառով: Մրցաշարը շարունակվեց 2021թ.-ին՝ Փարիզում: Սողոմոնյանը մեկնեց այնտեղ արդեն օլիմպիական ուղեգիր ունենալով, բայց քառորդ եզրափակչում պարտվեց անգլիացի Գալալ Յաֆայիին:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում