Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել




Հակառակորդի հետ գիշերվանից սկսած փոխհրաձգությունների հետևանքով հայկական կողմն ունի վիրավորներ ու զոհեր։

Բաքուն համաձայնել է ժամը 10:00-ից հրադադար հաստատել։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը` հղում տալով Ադրբեջանի ՊՆ–ին։

«Բաքուն համաձայնել է ժամը 10-ին (Մոսկվայի ժամանակով 09:00-ին) սահմանին կրակի դադարեցում հայտարարելու ռուսական կողմի նախաձեռնությանը», – գրված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հայտարարություն չի տարածել այս առնչությամբ։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։