Լրահոս

«Մեր պետականությունը վտանգված է». Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրում է Ազգային ժողով


 
 Առաջիկայում Մոսկվայում սպասվում են բավականաչափ ծանր բանակցություններ, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես հիմա հասկանում եմ՝ այս արտահերթի «էքշն»-ը Քրեական օրենսգրքում փոփոխությունն է, որը ենթադրում է հայհոյանքի քրեականացում, հասկանում եմ, թե ինչի համար է արվում, որովհետև նոր խորհրդարանում հայհոյանքի պակաս չի լինելու, դա թողնում եմ մեծամասնության ու նոր ընդդիմության փոխադարձ «էքշն» կոնֆլիկտին», - ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս արտահերթ նիստից հետո պետք է հրավիրել ԱԺ ևս մեկ նիստ, հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության ղեկավար մարմիններին ու քննարկել ստեղծված իրավիճակը։

«Առաջիկայում սպասվում են բանակցություններ, ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ ու հետո իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր, հիմա, իսկապես, միասնական լուծումների ու թուրք-ադրբեջանական տանդեմին հակադարձելու ժամանակն է», - ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե հայհոյանքը քրեականացնելու համար դեռ ժամանակ կգտնվի։

«Մեր պետականությունը վտանգված է, սահմանները վտանգված են, ամեն օր Ադրբեջանը խախտում է գրավոր ու բանավոր բոլոր պայմանավորվածությունները», - ասաց Զոհրաբյանը։