Նազենի Հովհաննիսյանի ծովափնյա հանգստի լուսանկարները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նազենի Հովհաննիսյանի ծովափնյա հանգստի լուսանկարները




Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Հյուսիսային Աֆրիկայում: Միջերկրական ծովի ափին արված գեղեցիկ լուսանկարներով նա կիսվում է ինստագրամյան հետեւորդների հետ:



«Ուղղակի մի օր սովորեցի բռնել պահը: Կյանքի ու մահվան արանքում հենց էդ պահն է»,-օդապարուկով լուսանկարին կից գրել է Նազենին:

Դերասանուհին նաեւ պատմել է, թե ինչու է երկու պայուսակով գնում լողափ եւ ինչպիսին է դրանց պարունակությունը:



«Մեծի պարունակությունը՝ արեւապաշտպան քսուքներ եւ յուղեր, ալերգիայի դեմ Ալերգիայի դեմ հակագիստամինային հաբեր, մարդ ես, էլի... Չոր եւ թաց անձեռոցիկներ, դիմափոշի՝ հայելիով, ականջակալ, քինդլ՝ տասնյակ գրքերով, իհարկե, օծանելիք, մի երկու խառը բան (յուրաքանչյուր կնոջ պայուսակում խառը բաներ լինում են), մի շիշ ջուր(անկախ նրանից, որ միշտ տալիս են ափին): Փոքր պայուսակում ունեմ քարտ, հեռախոսներ, բանալի, հյուրանոցի քարտ ու մի մեծ սիրտ:)»,-գրել է Նազենին եւ հետեւորդներից հետաքրքրվել, թե նրանք պայուսակում ինչ պիտի ունենան պարտադիր: