Աստղագուշակ՝ օգոստոսի 9-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ օգոստոսի 9-ի համար




Խոյ

Դուք կարող եք ձեր ֆինանսական դրությունը բարելավել միայն այն դեպքում, եթե կրճատեք անիմաստ ու ավելորդ ծախսերը։

Ցուլ

Օրը լի է բազում անակնկալներով, սպասեք անգամ սիրո խոստովանության, նման հաճելի ու հաջող օր վաղուց չէր եղել ձեր կյանքում։

Երկվորյակ

Այսօր դուք բացառիկ ներողամտություն կցուցաբերեք մի մարդու հանդեպ, ով շատ է նեղացրել ու վիրավորել, անգամ դավեր նյութել ձեր հանդեպ։


Խեցգետին

Դուք այսօր կփորձեք ձեր շրջապատի մարդկանց կյանք սովորեցնել, ինչը ոչ մեկին դուր չի գա ու կարող է վեճերի պատճառ դառնալ։

Առյուծ

Սպասվում է կարճատև, բայց շատ հաճելի ճամփորդություն՝ մի շատ հաճելի մարդու ընկերակցությամբ։

Կույս

Դուք այսօր ստիպված կլինեք շատ կարևոր որոշում կայացնել, այդ որոշման կայացումը դուք արդեն բավական ժամանակ է՝ հետաձգում եք։

Կշեռք

Ցանկացած պարագայում պահեք հավատարմությունը ձեր սիրելիին, հնարավոր է՝ այսօր ձեզ փորձեն գայթակղությունների գիրկը գցել։

Կարիճ

Մի կողմ դրեք ձեր անհանդուրժող վերաբերմունքը շրջապատի մարդկանց հանդեպ, հակառակ դեպքում միայնակ կմնաք։

Աղեղնավոր

Այսօր ձեր աշխատունակությունը շատ բարձր կլինի, նման բան վաղուց չէր եղել, վերջին ժամանակներս դուք միշտ հոգնած եք։

Այծեղջյուր

Բացառիկ զգուշավորություն ցուցաբերեք սիրային հարցերում, դուք սիրահարված եք, ու հնարավոր է շատ բաներ չեք նկատում։

Ջրհոս

Այսօր միանշանակ ձեր օրն է։ Դուք այսօր կլինեք բոլորի ուշադրության կենտրոնում, ու դա ձեզ միանշանակ դուր կգա։

Ձկներ

Այսօր ձեզ համար դժվար կլինի ճիշտ մարտավարություն ընտրել, ինչ էլ որ անեք, իմացեք, երբեք բոլորին գոհացնել չեք կարող։