Ռուսաստանի ՊՆ-ն հաստատեց՝ Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուսաստանի ՊՆ-ն հաստատեց՝ Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում




ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման փաստը։

Նշվում է, որ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, որը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7.29-ին և 7.58-ին։ Այդ ժամերին ադրբեջանական զինուժը ԶՈւ-ն երկու հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ։ Տուժածներ չկան:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել ՝ իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար: Կատարվում է հետաքննություն։ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական շփում է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։