Լրահոս

Չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ




ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։

Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։

Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։

ՀՀ ԱԳՆ-ն անհրաժեշտության դեպքում խնդրում է կապ հաստատել թեժ գծի բջջային հեռախոսահամարով` +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ hotline@mfa.am էլ.փոստի միջոցով։