Ադրբեջանական դիրքերը Արավուս գյուղից 200-850 մետրի վրա, իրավիճակն այսօր հանգիստ է. Գյուղապետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանական դիրքերը Արավուս գյուղից 200-850 մետրի վրա, իրավիճակն այսօր հանգիստ է. Գյուղապետ




Օգոստոսի 14-15-ի կրակոցներից հետո Արավուս գյուղում իրավիճակը նորմալ է, հակառակորդի կողմից նոր սադրանքներ չեն եղել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Արավուս գյուղի համայնքապետ Արգամ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակն այս պահին հանգիստ է։

«Իրենց դիրքերը գյուղից 200-850 մետրի վրա են։ Մեր դիմաց 13 դիրք ունեն, ամենամոտիկ դիրքը 200 մետրի վրա է։ Ամսի 14-15-ին են կրակել մեր 3 դիրքերի վրա, այսօր վիճակը նորմալ է», - ասաց Արգամ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ավելի վաղ ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ օգոստոսի 15-ին՝ գիշեր ժամը 12-ից 1-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ։ Կրակոցները դադարել են Տեղի համայնքային մարմինների, ՀՀ 1-ին բանակային կորպուսի և ՌԴ սահմանապահ ծառայության հրամանատարության ժամանումից հետո: