Ես խնդրում եմ ասել ոչ թե Վարդենիս, այլ՝ Բասարքեչեր․ Ալիևի հերթական հավակնոտ հայտարարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ես խնդրում եմ ասել ոչ թե Վարդենիս, այլ՝ Բասարքեչեր․ Ալիևի հերթական հավակնոտ հայտարարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


 
«Ճանապարհը, որի վրա մենք կանգնած ենք, հայերի ասֆալտապատած Բասարքեչեր-Քելբաջար ճանապարհն է: Նրանք երկրորդ ճանապարհն են կառուցել Հայաստանը Ղարաբաղին կապելու համար՝ բացի Լաչինի միջանցքից: Նրանք այն կառուցել են, որպեսզի հեշտացնեն մուտքն ու ելքը և դրանով իսկ բնակեցնեն Քելբաջարը և այլ տարածքներ», - ասել է Ալիևը Քարվաճառում իր ելույթի ժամանակ, գրում է AzerTAc- ը։

«Այս ճանապարհը տանում է անմիջապես դեպի Բասարքեչերի շրջան: Այն Հայաստանում կոչվում է Վարդենիսի շրջան: Սա Գոյչան է (Սևան)՝ հին ադրբեջանական երկիրը: 1930 թվականին Հայաստանի տարածքում ստեղծվեց Բասարքեչերի շրջանը: Նրա բնակիչների ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիներ էին: Այդ թվում՝ Զոդ գյուղի բնակիչները նույնպես ադրբեջանցիներ էին: Նրանք արտաքսվեցին: Միայն 1969 թվականի հունիսին Հայաստանը վերանվանեց Բասարքեչեր շրջանը և անվանեց այն Վարդենիս: Ես խնդրում եմ, որ ոչ թե Վարդենիսը օգտագործվի հաշվետվություններում և ընդհանրապես մեր բառապաշարում, այլ պետք է վերականգնվի Բասարքեչեր անունը», - ասել է Ալիևը: