«Հաղթանակս ուզում եմ նվիրել հայ զինվորներին». Սարո Գեւորգյանը` «Նոր Ալիք 2021»-ի բեմից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հաղթանակս ուզում եմ նվիրել հայ զինվորներին». Սարո Գեւորգյանը` «Նոր Ալիք 2021»-ի բեմից




Օգոստոսի 25-ին Սոչիում կայացավ «Նոր Ալիք 2021»-ի ամփոփիչ համերգը, որի ընթացքում տարբեր մրցանակներ հանձնվեցին մասնակիցներին, ու պաշտոնապես հայտարարվեց հաղթողի անունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մրցույթը 267 միավորով հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը` դառնալով բոլոր երեք մրցութային համերգների առաջատարը:

Որպես հաղթող՝ Սարոն ստացել է խորհրդանշական մրցանակն ու 3 ու կես միլիոն ռուբլի գումարային պարգեւ:

Մրցանակը ստանալիս` երգիչը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին ու ժյուրիի անդամներին, իսկ վերջում խոնարհվել ու հավելել` «Այս հաղթանակս ուզում եմ նվիրել մեր հայ զինվորներին»:



Լուսանկարները՝ «Նոր Ալիք»-ի Instagram-ից