«Առաջին հանդիպման ժամանակ մտածեցի՝ շատ շքեղ տեսք ունի, տարբերվող ու յուրահատուկ հայացք»․ Գոռ և Վարսենիկ Սուջյանների սիրո պատմությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Առաջին հանդիպման ժամանակ մտածեցի՝ շատ շքեղ տեսք ունի, տարբերվող ու յուրահատուկ հայացք»․ Գոռ և Վարսենիկ Սուջյանների սիրո պատմությունը




Շոու-բիզնեսի, թերևս ամենաներդաշնակ զույգերից մեկը. Գոռ Սուջյանն ու Վարսենիկը: Նայելով այս ընտանիքին, պարզապես հեռվից էլ նկատելի է դառնում նրանց անսահման սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ: BlogNews.am-ն իր ընթերցողներին կներկայացնի հայտնի զույգի՝ տարիներ հաղթահարած սիրո պատմությունը, նրանց կյանքի այն դրվագները, որոնք հաճախ չեն բարձրաձայնվել:

Մեր «սիրային» բլից հարցման ընթացքում սիրված երգիչն ու նրա գեղեցկուհի կինը պատմում են, թե ինչպես են հանդիպել, սիրահարվել ու նաև կիսվում են իրենց ամուր ընտանեկան հարաբերությունների գլխավոր գաղտնիքներով:

Ի՞նչ զգացիք առաջին հանդիպման ընթացքում:

Գոռ․ Առաջին անգամ հանդիպել ենք «Դորիանս»-ի համերգներից մեկի ժամանակը, որը «Թումո»-ի այգում էր։ Վարսենիկը տպավորվել է իր խոհարարական ունակություններով, ինձ համար շատ անսպասելի էր։ Եվ ես միանգամայն սիրահարվեցի։
Շատ սիրեցի իր անմիջականությունը։

Վարսենիկ․ Առաջին հանդիպման ժամանակ մտածեցի՝ շատ շքեղ տեսք ունի, տարբերվող ու յուրահատուկ հայացք, ու հենց այդ պահին հրավառություն եղավ։ Բնականաբար, Գոռին տեսել էի իր համերգների ժամանակ, բայց աչքերով չէինք հանդիպել։

Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի գիծը:

Գոռ․ Բոլոր գծերն էլ շատ սիրում եմ, բայց կառանձնացնեմ իր անկեղծությունը։

Վարսենիկ․ Բոլոր գծերը սիրում եմ, ինքը նման չի ոչ մեկին։ Գոռի մարդկային տեսակը նույնքան սքանչելի է, որքան իր ձայնը։

Ի՞նչը կարող է նրա արարքներում Ձեզ նյարդայնացնել:


Գոռ․ Չկա նյարդայնացնող որևէ արարք, հադուրժող ենք միմյանց նկատմամբ։

Վարսենիկ․ Գոռն ինձ երբեք չի նյարդայնացնում, իքը շատ հանգիստ, զիջող ու հասկացող է

Ի՞նչ է անում նա, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել:

Գոռ․Դեռևս նման իրավիճակում չենք հայտնվել, որ կարիք լինի ներողություն խնդրելու։

Վարսենիկ․Եթե ցանկանա ներողություն խնդրել, դա կանի, բայց ասեմ՝ երբեք ինձ չի նեղացրել և կարիք չի եղել սիրտ շահելու։
Նա ամեն բան անում է, որ ես ինձ երջանիկ զգամ։

Ձեր կարծիքով ո՞րն է ձեր սիրո երջանկության բանաձևը:

Գոռ․Սերն արդեն ինքնին բանաձև է ու կարիք չկա ինչ-որ բան առանձնացնելու։

Վարսենիկ․Պետք է միշտ սիրել իրար, լինել անկեղծ, հավատարիմ, լինել ընկերներ։ Ամեն բան մենք իրար հետ ենք անում, ամեն ինչ իրար հետ քննարկում։

Ի՞նչը կարող է բաժանել ձեզ։

Գոռ․ Չեմ մտածել այդ ուղղությամբ ու երևի թե, ճիշտ էլ արել եմ։

Վարսենիկ․ Ոչինչ չի կարող բաժանել։


Ո՞վ է առաջինը խոստովանել որ սիրում է:

Գոռ․Շատ լավ չեմ հիշում, թե առաջինն ով է եղել, բայց ամեն ինչ շատ արագ ու ինքնաբերաբար է եղել։
Կարծում եմ, որ երկուսս էլ միաժամանակ ենք խոստովանել։

Վարսենիկ․ Երկուսս էլ նույն ժամանակ ենք ասել։

Ո՞վ է ավելի ներողամիտ:


Գոռ․Երևի երկուսս։

Վարսենիկ․Կարծում եմ, որ երկուսս էլ ներողամիտ ենք։

Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում:


Գոռ․Վարսենիկը շատ է սիրում անակնկալներ մատուցել։ Թե՛ իմ, թե՛ իր ընկերների կյանքում նա միշտ անակնկալների նախաձեռնողն է։

Վարսենիկ․Կարծում եմ, որ երկուսս ել շատ չենք սիրում անակնկալներ, սիրում ենք նախապես պլանավորել։

Ի՞նչ կմաղթեք նրան, ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը կապված նրա հետ։


Գոռ․ Բացի մաղթանքներից, առհասարակ ցանկանում եմ, որ մենք՝ բոլորս, գործով ապացուցենք մեր սերը։ Կարծում եմ՝ դա ավելի կարևոր է։ Բնականաբար, ցանկանում ու մաղթում եմ ամենալավը, ինչ հարավոր է այս կյանքում։

Վարսենիկ․ Մաղթում եմ միջազգային բեմեր, մեծ բարձունքներ, ցանկանում եմ, որ մոլորակի բոլոր մարդիկ լսեն նրա սքանչելի ձայնը։

Նյութի աղբյուրը այստեղ։