Լրահոս

Գարիկ Մարտիրոսյանի ավագ դստեր՝ 17–ամյա Ժասմինի լուսանկարները




Շոումեն, դերասան, հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը սոցցանցերում պարբերաբար հրապարակումներ է անում ընտանիքի անդամների հետ։ Օրերս նա լուսանկար է հրապարակել ավագ դստեր հետ։

Ժասմինը, որին Գարիկին ու կինը՝ Ժաննան, անվանակոչել են ի պատիվ Գարիկի մայրիկի, արդեն 17 տարեկան է։ Շատերը նկատում են, որ նա մայրիկի կրկնօրինակն է։ Ի տարբերություն իր շատ հասակակիցների, որոնք այդ տարիքում փորձում են ավելի մեծ երևալ, շպարվել, աչք ծակող հագուստ հագնել, Ժասմինը նման ձգտում չունի, համենայն դեպս, նրա լուսանկարները շատ զուսպ են։

Ի դեպ, ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Գարիկը նշել էր, որ իր երեխաները գրեթե ծանոթ չեն իր գործունեությանը, քանի որ անչափահաս են, իսկ իրենց հումորները հիմնականում 18+ են և տարիքային սահմանափակումը նշվում է նաև հեռարձակման ժամանակ։

Գարիկն ու Ժաննան նաև որդի ունեն՝ Դանիելը, որն այս տարի կդառնա 12 տարեկան։