Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը. հայտնի են մրցանակակիր ֆիլմերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը. հայտնի են մրցանակակիր ֆիլմերը




8 տարի շարունակ հոգևոր եւ մշակութային երկխոսության միջոցով մարդասիրական արժեքներ տարածող «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց օգոստոսի 14-ից 29-ը:

Փառատոնը ստացել էր 4000-ից ավելի հայտ 120 երկրից, մրցութային ծրագիր էր անցել 83 ֆիլմ՝ 41 երկրից, որոնք ընտրվել էին հոգեւոր եւ համամարդկային արժեքներ` սեր, խաղաղություն, մարդասիրություն, հավատ, հույս քարոզելու սկզբունքով։ Փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը, ժյուրիի անդամներ Կարեն Մնացականյանը և Սուսաննա Տեր-Հովհաննիսյանը 20 լավագույնին հանձնեցին մրցանակներ:

1.«Արարում․Մարդ-կոլլաժ» - Լավագույն ուղերձ՝ «Մեր օրերի հերոսը» , Արսեն Առաքելյան, Հայաստան:

2.«Փրկելով Կոմիտասին» -Լավագույն ուղերձ՝ «Մեր օրերի հերոսը», Յարոսլավ Օսետրով, Ռուսաստան:

3.«Աֆրիկա» -Լավագույն ուղերձ՝ «Հույս», Դարիա Բինևսկայա, Ռուսաստան:

4.«Մի օր մենք երջանիկ կլինենք»-Լավագույն ուղերձ՝ «Այսօր», Եկատերինա Սաունինա, Ռուսաստան:

5.«Երեխաներ»- Լավագույն ուղերձ՝ «Ընտանեկան արժեքներ», Ամիր Դարիանի,Իրան:

6.«Նադեժդա»- Լավագույն ուղերձ՝ «Սեր», Տատյանա Չուրզինա, Ռուսաստան:

7.«Թանաքի օվկիանոսը»- Լավագույն ուղերձ՝«Հույս», Իվան Սոսնին, Ռուսաստան:

8.«Երջանկության նամակներ»-Լավագույն ուղերձ՝ «Հավատ»,Սվետլանա Սուխանովա, Ռուսաստան:

9.«Պարոն քաղաքացի»-Լավագույն ուղերձ՝ «Մարդասիրություն և Ընտանեկան արժեքներ», Մարինոս Կարտիկկիս, Կիպրոս:

10.«Աղքատ մարդիկ» - Լավագույն ուղերձ՝ «Մարդասիրություն», Լոլիտա Նարանովիչ, Ռուսաստան:

11.«Եռյակ»-Լավագույն ուղերձ՝ «Խաղաղություն», Վադիմ Զայցև, Ռուսաստան:

12.«Խոչընդոտները հաղթահարելով» - Լավագույն ուղերձ՝ «Մեր օրերի հերոսը», Յուլիա Սապոնովա, Ռուսաստան:

13.«Ծերացում» -Լավագույն ուղերձ՝ «Ընտանեկան արժեքներ», Ջինգքի Զհանգ, ԱՄՆ:

14.«Պանգեա» -Լավագույն ուղերձ՝ «Միայնություն», Մարկուս Քեյմ, Բիտե Հեչեր, Ավստրիա:

15.«Փոքրիկ աղջկա կոշիկները» -Լավագույն ուղերձ՝ «Լավատեսության», Կեդար Շրեստա, Նեպալ:

16.«Ամանիսի գլխաշորը» -Լավագույն ուղերձ՝ «Հանդուրժողականության», Ռենատա Դինիզ, Բրազիլիա:

17.«Արագիլների բույնի տակ» -Լավագույն ուղերձ՝ «Ընկերասիրություն», Անի Օգանեսյան, Ռուսաստան:

18.«Հրում» -Լավագույն ուղերձ՝ «Ընտանեկան արժեքներ», Տրիլինա Մայ, ԱՄՆ:

19.«Սերմ» -Լավագույն ուղերձ՝ «Մաքուր մոլորակ», Կին Լեկ Չու, Մալայզիա:

20.«Կոտրված արմատներ» -Լավագույն ուղերձ՝ «Հույս», Ասիմ Տարեկ, Սառա Էլզայաթ, Հորդանան:

Նշենք, որ փառատոնի մարզային ծրագրի մեկնարկը տրվել էր օգոստոսի 14-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում:

Այս տարի փառատոնը մշակել էր լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով: Օգոստոսի 21-ին Հայաստանում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես եկավ «Երեք լարերի հանճարը»՝ Ալեքսեյ Արխիպովսկին: