Մորգենշտերնն արտասվել է՝ պատմելով հիվանդ երեխայի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մորգենշտերնն արտասվել է՝ պատմելով հիվանդ երեխայի մասին




Հայտնի ռեփեր Ալիշեր Մորգենշտերնը հարցազրույց է տվել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին։ Էպատաժային երաժիշտը վերջին շրջանում բարեգործությամբ է զբաղվում եւ չի կարողացել զսպել արցունքները՝ պատմելով երեխաներից մեկի մասին։

«Նրա մոտ ինձ համար լիովին անհասկանալի ախտորոշում է։ 160 միլիոն ռուբլի է հարկավոր բուժման համար։ Եվ ես հասկացա, որ մենք կհավաքենք այդ գումարը»,- պատմել է Ալիշերը՝ չկարողանալով զսպել արցունքները։ «Վերջերս տանն էի, ընտանիքի շրջապատում, մենք շփվում էինք, եւ ես հանկարծ զգացի, որ ինձ վատ եմ զգում։ Շատ տարօրինակ հույզեր էին։ Ես մոտեցա Դիլարային ու ասացի, որ հիմա կմահանամ։ Չէի կարող բացատրել այդ վիճակը։ Եվ հետո ինչ-որ պահի ես հասկացա, որ մենք կհավաքենք այդ գումարը։ Ու ես սկսեցի արտասվել։ Հետո սկսեցի ծիծաղել եւ բղավել։ Ամբողջ կյանքի ընթացքում այդքան հույզեր չեմ ունեցել, որքան այդ ժամանակ։ Ոչ մի արգելված միջոց։ Ոչինչ չի կարող համեմատվել դրա հետ։ Ես լիովին սթափ էի։ Այդ հույզերն այն պատճառով էին, որ ես հասկացա՝ մենք կփրկենք տղայի կյանքը»,- ասել է արտիստը։

Այժմ Մորգենշտերնն ունի ամենն, ինչի մասին կարելի է միայն երազել՝ կարիերա, սեր, բազմաթիվ երկրպագուների ճանաչում։ Եվ հիմա նրա կենսական առաջնահերությունները փոխվել են։ «Ես ինձ համար արել եմ ամենն, ինչ հնարավոր է։ Հիմա արդեն երջանկացնում եմ ինձ շրջապատող մարդկանց եւ դրանից մի քանի անգամ ավելի շատ հաճույք եմ ստանում»,- Դմիտրի Գորդոնին ասել է նա։