Հայ հայտնիներ, ովքեր նախկինում աղքատ են եղել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ հայտնիներ, ովքեր նախկինում աղքատ են եղել




Այս հանրային դեմքերը ներկայումս հաջողակ են, սիրված և ֆինանսական խնդիրներ չեն ունեցել, սակայն նրանց մեծացրել են ֆինանսական սուղ պայմաններում և ոչ բարեկեցիկ պայմաններում: Ստորև Starnews-ը ներկայացնում է աղքատ անցյալ ունեցող հայտնիներին:

Արկադի Դումիկյան



Արկադի Դումիկյանը չի սիրում խոսել իր ծանր մանկությունից, միայն նշում է, որ «Մամա» տեսահոլովակն ինքնակենսագրական է:

Դիտելով տվյալ տեսահոլովակը՝ պարզ է դառնում, որ մանկուց Արկադին օգնել է մայրիկին, առաքել է նրա պատրաստած խմորեղենները, բենզալցակայանում է աշխատել, ի տարբերություն մյուս երեխաների՝ չի կարողացել բակում ժամանակ անցկացնել և երազել է թանկարժեք երաժշտական գործիքի մասին, որն էլ մայրը, ծանր աշխատանքներ կատարելով, կարողացել է գնել որդու համար:

Լիլի Մորտո



Լիլի Մորտոն վերջես հարզացրույցներից մեկում անկեղծացել է իր մանկության մասին՝ նշելով, որ շատ վաղ է կորցրել հորը:

Լիլին պատմել է, որ հայրը զինվորական էր, զոհվել էր պատերազմից հետո՝ պայթելով ականի վրա: Ըստ Լիլիի՝ մայրը մնացել էր անչափակաս 5 երեխաների հետ միայնակ, գրեթե երկու տարի իրենք հացի գումար չունեին, մայրն ամեն բան վաճառել էր, որպեսզի գոյատեւեւին:

Լիլին չի թաքցնում, որ նման օրերին քույրերի հետ գնացել է անտառ՝ ուտելու որեւ բան հայթայթելու: Ամեն բան նրանց ընտանիքում կարգավորվել է միայն այն բանից հետո, երբ Լիլիի մայրիկին հաջողվել էր ձեւակերպել հոր փաստաթղթերը որպես զոհվածի եւ նրանք գումար էին ստացել:

Աղաս Մանուկյան



Աղաս Մանուկյանը մեծացել Վանաձորում: Նա չի թաքցնում, որ շատ վաղ է սկսել աշխատել, իսկ ամուսնությունից հետո եղել են օրեր, երբ գումար չի ուցել՝ նույնիսկ սնունդ գնելու համար: Ըստ Աղասի՝ տարատեսակ աշխատանքներ է կատարել, որպեսզի կարողանա գոնե իր ընտանիքին կուշտ պահել, իսկ Երևան տեղափոխվելիս տան վարձակալության գումար նույնիսկ չի ունեցել: Աղասի խոսքով՝ եղել են օրեր, երբ ընդամենը 1000 դրամ է ունեցել:

Գրիգոր Դանիելյան



Դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը վերջերս խոսել է մանկության և ֆինանսական խնդիրների մասին:

Գրիգորը խոստովանել է, որ ԲՈՒՀ ընդունվելիս հայրը նրան ասել էր, որ եթե անվճար չընդունվի, ինքը չի կարողանալու վճարել նրա ուսման վարձը: Գրիգորի խոսքով՝ դա լսելուց հետո անմիջապես գնացել էր սենյակ եւ սկսել պարապել, արդյունքում՝ ընդունվել էր անվճար հիմունքներով:

Ուսանողական տարիներին էլ Գրիգորն ուներ ֆինանսական խնդիրներ, սակայն երբեւէ չի նեղսրտել:
«Չեմ բարդույթավորվել, երբ օրինակ՝ ունեցել եմ 1000 դրամ, իսկ ընկերներս ունեցել են 20.000 իրենց գրպանում: Ավելին՝ ասել եմ, որ այդքան ունեմ եւ չեմ կարող ավել ունենալ այդ պահին»:

Գրիգորը խոսքով՝ միշտ սիրել է աշխատել եւ դա արել է դեռ ուսանողական տարիքից: Իսկ առաջին կուրսում նաեւ խաղային սարքի համադ կոպեկներ էր վաճառում, ստանում էր օրական 1600 դրամ: Ըստ Գրիգորի՝ կարեւորը, որ 1000 դրամը տաներ տուն:


Նյութի աղբյուրը այստեղ։